Դերասան Քրիս Փրաթը նշանվել Է Շվարցենեգերի դստեր հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Քրիս Փրաթը հայտնել Է, որ նշանվել Է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ եւ դերասան Առնոլդ Շվարցենեգերի դստեր՝ Քեթրին Յունիս Շվարցենեգերի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թանկագին Քեթրին, ես այնքան երջանիկ եմ, որ դու «այ՛ո» ասացիր: Ես անհավատալիորեն հուզված եմ այն բանից, որ ամուսնանում եմ քեզ հետ»,-գրել Է Փրաթը Instagram-ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Sweet Katherine, so happy you said yes! I’m thrilled to be marrying you. Proud to live boldly in faith with you. Here we go!

Публикация от chris pratt (@prattprattpratt) 13 Янв 2019 в 11:12 PST

Vanity Fair հրատարակությունն իր հերթին հայտնել Է, որ սա 39-ամյա Քրիս Փրաթի երկրորդ ամուսնությունն Է: 2017 թվականի դեկտեմբերին ութ տարվա ամուսնությունից հետո դերասանն ապահարզան Է տվել Աննա Ֆարիսին: Քրիս Փրաթը հայտնի Է դարձել «Գալակտիկայի պահապանները», «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» եւ «Ուղեւորները» ֆիլմերում խաղացած իր դերերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский