Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  գրավի կիրառման միջնորդությունը միջանկյալ միջոց է. պաշտպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը գտնում է, որ իրենց պաշտպանյալը կալանքի տակ ընդհանրապես պիտի չգտնվի: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը միջանկյալ միջոց է մինչև մնացած հարցերի Վճռաբեկ դատարանում լուծում ստանալը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Մենք ընդհանրապես գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ դիմել ենք Վճռաբեկ դատարան այդ հարցով, և դեռ պարզ չէ , թե Վճռաբեկ դատարանն երբ լուծում կտա այդ հարցին, դա միջանկյալ միջոց է մեր կողմից: Մենք դիմեցինք առաջին ատյանի դատարան, որ առայժմ գրավ կիրառվի՝ մինչև մնացած հարցերը Վճռաբեկ դատարանում իրենց լուծումը կստանան»,- ասաց Ալումյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան