Հասարակական

Գարեգին Բաղրամյանը պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանը պատվավոր կոչումներ և պատվոգրեր է  հանձնել էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անկախ Պետությունների Համագործակցության խորհրդի անդամ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 27-ին Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի (ԱՊՀ ԷէԽ) կողմից պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ» պատվավոր կոչումներ են շնորհվել 9, իսկ «ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի պատվոգրեր»՝ 12 աշխատակիցների:

Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորել է պարգևատրվածներին և մաղթել առողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում