Ինովացիա

iOs-ի վերջին նորացումը կապից զրկել է iPhone-ների տերերին

1 րոպեի ընթերցում

iOs-ի վերջին նորացումը կապից զրկել է iPhone-ների տերերին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone ունեցողներից շատերը բջջային կապից զրկվել են այն բանից հետո, երբ սմարթֆոնի վրա տեղակայել են iOs օպերացոն համակարգի վերջին նորացումը՝ 12.1.2-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Forbes հանդեսը:

Առանց կապի են մնացել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսիային, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բնակչները: Սոցցանցերում օգտատերերից ոմանք նաեւ գանգատվում են Wi-Fi-ով Ինտերնետին միանալու բացակայությունից: Apple-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել սմարթֆոնների տերերի գանգատներին: Twitter-ում ընկերության տեխաջակցության աշխատակիցները խորհուրդ են տալիս օգտատերերին գաջեթների կարգաբերումը համապատասխանեցնել գործարանային, սակայն դա չի երաշխավորում խնդրի լուծումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում