ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարն այցելել է Լուսակերտի ուսումնական և Հայ-ռուսական մարդասիրական աջակցության կենտրոններ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 22-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Շրջայց կատարելով ուսումնական կենտրոնի տարածքում՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ կենտրոնի շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով փրկարարների վերապատրաստման հարցին՝ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հատկապես կարևորեց սակրավորների պրոֆեսոնալիզմը, նշելով. «Հրդեհի կամ այլ արտակարգ դեպքի ժամանակ փրկարարի առջև դրված խնդիրն ուրիշ է, իսկ սակրավորի խնդիրը լրիվ այլ է: Այստեղ շատ ավելի լուրջ ուսուցում է անհրաժեշտ, քանի որ սակրավորը մեկ անգամ է սխալվում, և այդ մեկ անգամը չպետք է լինի»:

ԱԻ նախարարի պաշտոնակատարի հաջորդ կանգառը Հայ-ռուսական մարդասիրական աջակցության կենտրում էր, որտեղ Ֆելիքս Ցոլակյանը ծանոթացավ մարդասիրական կենտրոնի, դրա տարածքում տեղակայված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) և ՀՌԱԿ Ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեությանը: Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ նաև մարդասիրական կենտրոնի պահեստներին, որոնցում տեղակայված են ինչպես ՀՆՓԱԻԿ, այնպես էլ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի փրկարարական գույքը, սարքավորումները և հատուկ նշանակության փրկարարական մեքենաները:

Անդրադառնալով հատուկ նշանակության փրկարարական մեքենաների տեղակայման վայրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խմբերը պետք է պատրաստ լինեն լուրջ դեպքերի համար: Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ մարզերում գրանցվող վթարները և այլ արտակարգ դեպքերը սպասարկվեն տեղի ուժերով, իսկ հատուկ նշանակության փրկարական մեքենաները անհրաժեշտ է պահել լուրջ դեպքերի համար»:

ՀՆՓԱԻ կենտրոնն ունի նաև հետախույզ-կինոլոգիական ջոկատ՝ բաղկացած 8 հոգանոց անձնակազմից: Նրանք վարժեցնում են հատուկ փրկարարական միջոցառումների համար նախատեսված 8 շների՝ 6-ը հովվաշուն, 2-ը՝ լաբրադոր ցեղատեսակի: Նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ նաև հետախույզ-կինոլոգների աշխատանքներին:

Ֆելիքս Ցոլակյանը շրջեց նաև կենտրոնի տարածքում, եղավ քիմիական պաշտպանության և սակրավորների վերապատրաստման լսարաններում: Այստեղ նախարարի պաշտոնակատարին ներկայացվեց դասընթացների համար նախատեսված գերժամանակակից և արդիական տեխնիկական հագեցվածությունը:

Նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին ներկայացվեցին նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի գործառույթներն ու հնարավորությունները: Աշխատանքային այցի ավարտին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի հետ քննարկվեցին և նախանշվեցին ապագայում իրագործվելիք ծրագրերը և միջոցառումները»:

Հայերեն

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան