Սպորտ

Հակոբ Սերոբյանը դրական է համարում մարզիչների մասնակցությունը տարվա լավագույն մարզիկների քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

Հակոբ Սերոբյանը դրական է համարում մարզիչների մասնակցությունը տարվա լավագույն մարզիկների քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դրական է համարում տարվա լավագույն մարզիկի քվեարկությանը մարզիչների մասնակցությունը:

«Տարվա լավագույն մարզիկի քվեարկությանը մարզիչներից մասնակցությունը հնարավորություն կտա ավելի օբյեկտիվ 10-յակ ձևավորել: Ես դեմ եմ SMS քվեարկությանը, քանի որ ավելի լավ մարզիկների կատարած աշխատանքից տեղյակ են լրագրողները և մասնագետները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչը:

Սերոբյանի կարծիքով` զարմանալի էր այն, որ լավագույնների շարքում չէ ըմբիշ Արթուր Շահինյանն, ով աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր: «Թող քվեարկությանը մասնակցելու հնարավորություն տրվի նաև հավաքական թիմերի ավագներին, ինչու` ոչ: Չէ որ նրանք ավելի մասնագիտական մոտեցում կունենան»,-առանձնացրեց նա:

«Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Թովմասյան, Ֆերդինանդ Կարապետյան, Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան, Արսեն Ղազարյան, Մաքսիմ Մանուկյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Գրիգոր Մխիթարյան, Էդգար Ստեփանյան:

Միայն լրագրողների և մասնագետների քվեարկության արդյունքում լավագույն տանյակում են մտել Սիմոն Մարտիրոսյանը (44), Արթուր Ալեքսանյանը (44), Ֆերդինանդ Կարապետյանը (42), Գոռ Մինասյանը (41), Մաքսիմ Մանուկյանը (40), Վլադիմիր Հարությունյանը-Լև Սարգսյանը (39), Էդգար Ստեփանյանը (38), Արթուր Թովմասյանը (28), Արթուր Շահինյանը (23), Հենրիխ Մխիթարյանը (20):

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում