Հասարակական

Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ էներգետիկներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց էլեկտրականության, լույսի և ջերմության, որոնք ապահովում են էներգետիկայի բնագավառում աշխատող՝ իրենց գործի նվիրյալ մարդիկ: Եվ այդ առումով խորհրդանշական է, որ էներգետիկի օրը նշվում է դեկտեմբերի 22-ին՝ տարվա ամենակարճ լուսային օրը:

Հայաստանի էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումները պրոֆեսիոնալների մտքի և ջանքերի արգասիքն են, որոնք շարունակում են անել հնարավորը՝ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումներն ու արդիականացումը կնպաստեն բնագավառի ներուժի էական ավելացմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Էներգետիկների աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ոչ միայն էներգիա արտադրող, այլև արտահանող երկիր է:

Հարգելի՛ էներգետիկներ, վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունները հետագայում ևս կներդնեք մեր երկրում անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ ունենալու գործում:

Մաղթում եմ ձեզ անսպառ էներգիա, առողջություն, ընտանեկան երջանկություն, բազում հաջողություններ ձեր պատասխանատու և կարևոր աշխատանքում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում