Հասարակական

Հայկ Մարությանը վստահեցնում է՝ Երևանի գալիք տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը վստահեցնում է՝ Երևանի գալիք տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել էմայրաքաղաքի 2019թ. բյուջեի հետ կապված քննադատություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Երևանի այս տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի:

«Վստահեցնում եմ, որ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական կողմին»,-ասաց քաղաքապետը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, թե տրանսպորտի ծախսերը նվազել են: «Մենք ունեինք վարկ, որը սպասարկվել է, և հիմա մենք չունենք վարկ, որ սպասարկվում է՝ Մետրոպոլիտենի հետ կապված. այդքանով նվազել է: Այսինքն՝ միայն այդ վարկով: Մյուս նվազումներին երկու բառով ուզում եմ անդրադառնալ: Նույն աշխատանքը կատարվելու է՝ եթե ոչ ավելի՝ ուղղակի ավելի ցածր գներով: Մենք բացառելու ենք գումարների փոշիացումը, որովհետև մենք մինչև վերջ գնալու ենք, որ հասկանանք՝ ամեն լուման ինչպես է ծախսվում»,- հավաստիացրեց Մարությանը:

Անդրադառնալով արտասահմանյան գործուղումների մասով բյուջեով նախատեսված գումարներին, որոնք նախագծով ավելին են, քան նախորդ տարի, Մարությանն ընդգծեց, որ ինքն անձամբ է հետևելու, թե այս կամ այն գործուղումն անհրաժեշտ է, թե ոչ:

«Ես ամեն մի գործուղման համար առանձին նայելու եմ՝ դա պետք է, թե ոչ, և մեր անձնակազմը, այսինքն՝ փոխքաղաքապետը, նույնպես ինչ-որ մեկին ինչ-որ տեղ ուղարկելուց պետք է ապացուցի, որ սա անհրաժեշտ է մեր համայնքին»,-հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում