Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը համալրվեց երաժշտական նոր գործիքներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը ձեռք է բերել հարվածային, ստեղնաշարային և այլ երաժշտական նոր գործիքներ, որոնք քոլեջի ուսանողներին հնարավորություն կտան ավելի բարձրակարգ համերգային ծրագրեր անցկացնել քոլեջի դահլիճում:

«Երկրորդ տարին է, որ կատարում եմ քոլեջի տնօրենի պարտականությունները և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այն մարդկանց, որոնք նպատակաուղղված ինձ հետ առաջ են քայլում: Այս գործիքները ամանորյա նվեր են մեր մանկավարժական կոլեկտիվին և ուսանողներին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Դավթյանը:

Նա շեշտեց, որ իր ռազմավարական ծրագրի մի մասն է նոր տեխնիկա ունենալը:

«Սա ջազ նվագախմբերի համար նախատեսված գործիքների ամբողջական փաթեթ է: Վերջերս ձեռք ենք բերել նաև լուսավորության նոր համակարգ, որն արդեն տեղադրված է քոլեջի դահլիճում: Հաջորդ տարի նախատեսվում է նոր դաշնամուրներ գնել»,-նշեց տնօրենն ու հավելեց, որ Ամանորին ընդառաջ քոլեջում հետաքրքիր համերգային ծրագրեր կանցկացվեն:

1979 թվականին ստեղծվել է «Հայ համերգ» կազմակերպության «Էստրադային ստուդիա», որը 1992-ին վերանվանվեց «Էստրադային և ջազային արվեստի քոլեջ», իսկ 1996-ին` «Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»: ՀՀ կառավարության որոշմամբ` 2004 թվականին «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Շուրջ 35 ամյա գործունեության ընթացքում քոլեջում դասավանդել են՝ Ակսել Բակունցը, Ռոբերտ Յոլչյանը, Ստեփան Լուսիկյանը, Ստեփան Շաքարյանը, Արթուր Գրիգորյանը, Էլվինա Մակարյանը, Գեորգի Ջանգուլյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Հյուսնունցը: Քոլեջի շրջանավարտներից են ՝ Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, ԱնահիտՄանուկյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը, Ռուզաննա Ջամբազյանը, Արմեն Գևորգյանը, Աիդա Սարգսյանը, Արմինկան, Նարինե Հարությունյանը, Աննա Աղաջանյանը /Անչոկ/, Ջուսը, Մարինե Գյուլումյանը,Վարդան Գաբոյանը, Սեդա Ամիր-Կարայանը, Իլոնան, Սիլվա Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Նարե Գևորգյանը, Էլիզաբեթ Ադիկյանը,Արմինե Աթոյանը և շատ-շատերը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում