Հասարակական

«Արմենպրես»-ը շարունակում է բարձր պահել լրատվական գործակալությունների աշխատանքի նշաձողը. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը  շարունակում է բարձր պահել լրատվական գործակալությունների աշխատանքի նշաձողը. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյա տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Անժխտելի է, որ ԶԼՄ-ները հսկայական ազդեցություն ունեն հասարակության արժեքների ձևավորման և սերունդների կրթության գործում, և «Արմենպրես» գործակալությունն արդեն մեկ դար է, ինչ որակյալ տեղեկատվություն է մատուցում մեզ՝ շարունակելով բարձր պահել լրատվական գործակալությունների աշխատանքի նշաձողը:

Գործակալության 100-ամյակի առթիվ նախկին և ներկա բոլոր արմենպրեսականներին մաղթում եմ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: Շարունակեք արհեստավարժության նոր նշաձողեր սահմենլ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում