Ինովացիա

Apple-ը, հնարավոր է, մատնադրոշմի սքաները վերադարձնի նոր iPhone-ներին

1 րոպեի ընթերցում

Apple-ը, հնարավոր է, մատնադրոշմի սքաները վերադարձնի նոր iPhone-ներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատելով նոր արտոնագրից՝ Քուփերթինոյում, այնուամենայնիվ, քննարկում են դակտիլոսկոպիկ տվիչի վերադարձման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Apple-ն արտոնագրել Է iPhone՝ արգելազերծման երկու եղանակով՝ դեմքի եւ մատնադրոշմի սքաներներով, ինչի մասին հաղորդել Է Patently Apple-ը:

Հիշեցնենք, որ iPhone X-ում ընկերությունը հրաժարվել Էր դակտիլոսկոպիկ սքաներից՝ հօգուտ դեմքի 3D-սքաների: Այդպես Է եղել նաեւ 2018 թվականի iPhone-ում: Որոշ օգտատերեր դժգոհ Էին նման արմատական փոփոխությունից: Ըստ երեւույթին, այնուամենայնիվ, շանս կա, որ Քուփերթինոյում կվերադարձնեն մատնադրոշմի սքաները: Արտոնագրում նշված Է, որ այդ դեպքում այն կզետեղվի Էկրանի ներսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում