Մշակույթ

Խնկո Ապոր և Ղազարոս Աղայանի ստեղծագործությունները հասանելի են ինտերակտիվ ձևաչափով

2 րոպեի ընթերցում

Խնկո Ապոր և Ղազարոս Աղայանի ստեղծագործությունները հասանելի են ինտերակտիվ ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին ընթերցասերների առաջ իր դռները բացեց մանուկների և պատանիների համար անցկացվող գրքի ցուցահանդես-տոնավաճառը: Այն նվիրված է «Արմենպրես»պետական լրատվական գործակալության 100, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի ունեցավ ինտերակտիվ գրքերի շնորհանդես:

Ներկայացվեցին

Խնկո Ապոր «Առակներ»-ը,

Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը, որոնք

լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Գրքերը հնարավորություն են տալիս հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով ունկնդրել հեքիաթներն ու առակները: Այդ հարցում երեխաներին կարող են օգնել իրենց ծնողները»,-նշեց հրատարակչության մարքեթինգի տնօրենՇավարշ Կարապետյանը: Նա շնորհանդեսին ներկա փոքրիկներին պատմեց գրքերի հեղինակների մասին, այնուհետև բոլորը դիտեցին Խնկո-Ապոր առակներից մեկի հիման վրա բեմադրված տիկնիկային ներկայացում:

Խնկո Ապոր ստեղծագործությունների ժողովածուում ընդգրկված են ինչպես առակները, այնպես էլ` հեքիաթները, որոնք կհետաքրքրեն տարբեր տարիքի և տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցողների:

«Հեքիաթներ» նկարազարդ ժողովածուում ներառվել են հայ մեծանուն գրող, Ղազարոս Աղայանի սիրված հեքիաթներից չորսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում