Մարդու իրավունքների պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույց է ունեցել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Արմենպրես»֊ի հաղորդմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ Քոչարյանին այցելել է կալանավորման հաջորդ օրը:

«Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են առանձնազրույցի արդյունքում»,- ասաց նա։

Հարցին՝ ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը, Թաթոյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող դա բարձրաձայնել, որովհետև քննարկման ընթացակարգ է գնում և պարտականություն ունի նաև երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։

«Կապի մեջ ենք նաև փաստաբանների հետ։ Ուզում եմ մի կարևոր բան ընդգծել՝ մարդու իրավունքների պաշտպանի՝ ինձ համար նշանակություն չունի այն հանցանքը, որի կատարման մեջ մարդը մեղադրվում է, ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Ես ոչ թե աշխատում եմ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ կատարում եմ իմ գործառույթը։ Դա արել են մարդու իրավունքների բոլոր պաշտպանները»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը որևէ դժգոհություն չի հայտնել։

ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ:Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել:

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան