Քաղաքագետի կարծիքով`ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները շատ ու շատ ավելի լավն էի նախորդ ընտրությունների համեմատ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Այս ընտրությունները ավելի թափանցիկ էին և ազատ: Կուսակցությունները կարողանում էին և հանդիպումներ, և հանրահավաքներ կազմակերպել, ինչպես նաև քարոզարշավը բավականին լավ լուսաբանվում էր: Կարծում եմ` ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր»,- ասաց քաղաքագետը:

Նա սպասելի էր համարում «Իմ քայլը» դաշինքի կողմից ձայների մեծամասնության ստացումը և կարծում է, որ այս դեպքում միայն կերևա, թե ինչպես է աշխատում կառավարությունը:

«Աննորմալ էր, երբ վարչապետը չուներ մեծամասնություն Ազգային ժողովում: Հիմա վարչապետը ստացավ այդ մեծամասնությունը: Դա համապատասխանում է խորհրդարանական համակարգերի տրամաբանությանը: Չմոռանանք, որ մենք հիմա խորհրդարանական համակարգում ենք գտնվում, և այդ համակարգը պահանջում է, որ վարչապետն ունենա մեծամասնություն Ազգային ժողովում: Ուստի, մենք այդ համակարգի հունի մեջ ենք ընկնում: Դա նաև կբերի նրան, որ մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում կառավարությունը»,- եզրափակեց Գրիգորյանը:

Կարեն Խաչատրյան

Հայերեն English Русский

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին