Քաղաքականություն

Քաղաքագետի կարծիքով`ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետի կարծիքով`ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները շատ ու շատ ավելի լավն էի նախորդ ընտրությունների համեմատ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Այս ընտրությունները ավելի թափանցիկ էին և ազատ: Կուսակցությունները կարողանում էին և հանդիպումներ, և հանրահավաքներ կազմակերպել, ինչպես նաև քարոզարշավը բավականին լավ լուսաբանվում էր: Կարծում եմ` ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր»,- ասաց քաղաքագետը:

Նա սպասելի էր համարում «Իմ քայլը» դաշինքի կողմից ձայների մեծամասնության ստացումը և կարծում է, որ այս դեպքում միայն կերևա, թե ինչպես է աշխատում կառավարությունը:

«Աննորմալ էր, երբ վարչապետը չուներ մեծամասնություն Ազգային ժողովում: Հիմա վարչապետը ստացավ այդ մեծամասնությունը: Դա համապատասխանում է խորհրդարանական համակարգերի տրամաբանությանը: Չմոռանանք, որ մենք հիմա խորհրդարանական համակարգում ենք գտնվում, և այդ համակարգը պահանջում է, որ վարչապետն ունենա մեծամասնություն Ազգային ժողովում: Ուստի, մենք այդ համակարգի հունի մեջ ենք ընկնում: Դա նաև կբերի նրան, որ մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում կառավարությունը»,- եզրափակեց Գրիգորյանը:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում