Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան ազատ արձակելու պահանջով

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան  ազատ արձակելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի խումբ աջակիցներ պահանջում են նրա ազատ արձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի Հանրապետության հրապարակում: Բողոքի ակցիայի համակարգող, «Հայոց ազգային դաշինք» նախաձեռնության նախագահ Արմեն Մինասյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ որևէ կապ չունի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ: «Նա արել է այն քայլերը, որոնք եղել են նախագահի լիազորությունների շրջանակներում»,- ասաց Մինասյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից ուղևորվում են ՀՀ գլխավոր դատախազության շենք՝ ակցիան այնտեղ շարունակելու համար: Արմեն Մինասյանը նշեց, որ իրենց համար անհասկանալի է, որ դատական նիստին, որում Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում է կայացվել, մեղադրող կողմից մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազը:

Մինասյանն ասաց, որ պատրաստվում են պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է գլխավոր դատախազը մասնակցել այդ դատական նիստին:

ՀՀվերաքննիչդատարանըվճռելէրՀՀերկրորդնախագահՌոբերտ Քոչարյանիխափանմանմիջոցիվերաբերյալառաջինատյանիդատարանիորոշումըթողնելանփոփոխ:ԱռաջինատյանիդատարանընախկինումորոշելէրորպեսՌոբերտՔոչարյանիխափանմանմիջոցընտրելկալանքը: Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում