Հասարակական

Գյումրիում կին հավաքարարի սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող

1 րոպեի ընթերցում

Գյումրիում կին հավաքարարի սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց կին հավաքարարի սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց գլխավոր դատախազության հանրային կապի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Կնոջ սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է:

Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում