Ինովացիա

Samsung-ը 5G-սմարթֆոն է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Samsung-ը 5G-սմարթֆոն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ը շարժական կապի հինգերորդ սերնդի ցանցերի համար ամենաարագագործ սմրաթֆոններից մեկի նախատիպն Է ներկայացրել Snapdragon Technology Summit խորհրդաժողովում, որն ընթանում Է ԱՄՆ-ի Հավայիի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Cnet.com պորտալը, որը մասնագիտանում Է Էլեկտրոնիկայի նորույթների բնագավառում:

Այդ ցանցերը, ինչպես խորհրդաժողովում ասել Է Qualcomm ընկերության նախագահ Կրիստիանո Ամոնը, «հիմք կդնեն սմարթֆոնների, իսկ ավելի ուշ՝ ավտոմեքենաների եւ գործնականում ամեն տեսակ Էլեկտրոնային սարքերի օգտագորրծման համար»:

Ինչպես նշել Է Cnet.com-ը, հինգերորդ սերնդի շարժական ցանցերը տեղեկատվության փոխանցումն արագացնում են 10-ից մինչեւ 100 անգամ, եւ սմարթֆոնները կկարողանան ավելի արդյունավետորեն օգտագործել հավելվածները, այդ թվում նրանք, որոնք ստեղծված են լրացված իրականության տեխնոլոգիաների հիման վրա: 5G ցանցերը կապահովեն նաեւ անվարորդ ավտոմեքենաների եւ ճանապարհային երթեւեկության կառավարման համակարգերի հաղորդակցվելու հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում