Արցախ

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել  ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.

«Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի եւ Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին:

Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ:

Հայրենիքի նվիրյալ զավակների պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում տոկունություն ու ոգու կորով»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում