Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջում:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասվում է գրառման մեջ:

Վերաքննիչ քրեական արդեն 5-րդ օրն է շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Ռ. Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում