Հասարակական

Վերաքննիչ դատարանում  ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը

1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանում  ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

« Դատախազության բոլոր ներկայացուցիչներն իրենց առարկություններով հանդես եկան, և նրանց առարկությունների քննարկման փուլը ավարտվեց»,- ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով` դեռևս կան քննարկումներ, դիրքորոշումների ներկայացման փուլը և երկու միջնորդություն, որը պետք է քննարկվի:

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին:

Վերաքննիչ դատարանը շարունակում էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում