Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմը հանդես է գալիս ելույթով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմը ներկայացնում է իր առարկություններ պաշտպանական թիմի բողոքի դեմ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նրա խոսքով` առարկությունները հիմնականում ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Առարկությունները հիմնականում ներկայացնում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա մեր բոլոր փաստարկներին փորձում էր անդրադառնալ: Չէի ասի, որ համոզիչ էին նրա հակափաստարկները, բայց, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել է` փորձել է դետալ առ դետալ իր հակափաստարկները ներկայացնել, հատկապես՝ անձեռնմխելիության հետ կապված»,- ասաց Ալումյանը:
Պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը ընդմիջումից հետո շարունակելու է իր առարկությունները ներկայացնել: