Հասարակական

Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը

1 րոպեի ընթերցում

 Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Շարունակեցինք պաշտպանների բողոքի ներկայացման գործընթացը: Կարելի է ասել՝ ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը : Հիմա կանցնենք հաջորդ փուլին: Դեռևս դատախազության դիրքորոշումը և այլ գործընթացներ չեն իրականացվել: Դիրքորոշումների ներկայացումից հետո կքննվեն և առարկությունների ներկայացումից հետո կանցնենք միջնորդությունների քննությանը», -ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով` նախորդ դատական նիստերին դատավորի ինքնաբացարկի միջնորդության հարցն էր քննարկվել , հետո ներկայացվել պաշտպանների բողոքը:

Օրբելյանը չի կարծում, որ ֆիզիկապես հնարավոր կլինի այսօր կայացնել որոշումը:

Վերաքննիչ դատարանը շարունակում էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում