Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են Իդլիբում ապառազմականացված գոտու շուրջ քայլերը. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու մասին համաձայնության իրականացման գծով քայլերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։

«Այս հանդիպմանը նաև վերահաստատվել է Իդլիբի վերաբերյալ համաձայնությունը,- ասել է նա։- Նշվել է, որ, չնայած մեր թուրք գործընկերների ակտիվ, հետեևողական գործողություններին, այնուամենայնիվ, ոչ բոլոր ծայրահեղականներն են ենթարկվել ապառազմականացված 20-կիլոմետրանոց գոտին ազատելու պահանջին»։

«Համաձայնեցվել են հետագա քայլերը՝ ուղղված նման ապառազմականացված գոտու ստեղծման համաձայնության հարգմանը, բայց, միաժամանակ, միջոցներ ձեռնարկվեն, որ ծայրահեղականները փորձ չանեն սաբոտաժի ենթարկել այս կարևորագույն պայմանավորվածությունը, որը բոլորը ողջունել են»,- հավելել է Լավրովը։

2018 թվականի սեպտեմբերի 17-ին ՌԴ և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են մոտ հոկտեմբերի 15-ին Իդլիբում ստեղծել ապառազմականացված գոտի, որը 15-20 կմ կտարածվի Սիրիայի կառավարական և զինված ընդդիմության զորքերի շփման գծի երկայնքով։ Սակայն, Անկարան խնդրել է իրեն տալ լրացուցիչ ժամանակ և հետաձգել Սիրիայի այդ նահանգում համատեղ պարեկությունը՝ նշելով, որ անկարող է անվտանգության պայմաններ երաշխավորել իր կողմից։

Բուենոս Այրեսում հանդիպմանը Էրդողանն առաջարկել է Իդլիբի շուրջ իրավիճակի վերաբերյալ նոր համաժողով անցկացնել։

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում