Վերաքննիչ դատարանը մերժեց Ռուբեն Մխիթարյանի կողմից ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի  միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը մերժեց Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջնորդությունը. Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների թիմը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունն անցկացնող դատավորն ընտրվել է անօրինական:

«Դեռ որոշումը չենք ուսումնասիրել, քանի որ բավականին երկար որոշում է` մի քանի թերթի վրա: Կծանոթանանք ավելի մանրամասն՝ կմեկնաբանենք»,- ասաց Ալումյանը:

Նրա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը և մեղադրող կողմը որոշումից հետո որևէ դիրքորոշում չեն հայտնել:

Ալումյանը նշեց, որ իրենք չենք կարող չշարունակել աշխատել այս դատարանի հետ, քանի որ նույնիսկ բոյկոտելու դեպքում դատարանը հարցը քննելու է ու որոշումը կայացնելու է:

Նոյեմբերի 27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները:

Հայերեն English Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին