Life

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ուրբաթ օրը՝ ժամը 22:20-ին, Հանրայինի եթերում կլինի «Լավ երեկո» հաղորդման հերթական թողարկումը, որի ընթացքում կհայտարարվի արտիստի անունն, ով կներկայացնի մեր երկիրը «Եվրատեսիլ 2019»-ում:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը եղել էԱնդրեն: Մեր երկիրը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ը, «Դորիանս» ռոք խումբը, «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում