Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոյեմբերի 28-ին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու. դատական նիստը հետաձգվեց

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոյեմբերի 28-ին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու. դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Մինչև ժամը 17:45-ը դատավորը մեզ ժամկետ էր տվել, որպեսզի մենք ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստենք : Աշխատեցինք միջնորդության վրա, բայց չհասցրեցինք սահմանված ժամկետում: Դրա համար դատավորը մեզ լրացուցիչ ժամկետ է տվել մինչև նոյեմբերի 28-ը ժամը 12:00-ը»,- ասաց Ալումյանը:

Նա չցանկացավ ասել, թե ինչու են իրենք ներկայացրել դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

«Որոշումը ստանանք, ամեն ինչ ձեզ կհայտնենք»,- նշեց Ալումյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում