Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթը. ՈՒՂԻՂ (թարմացվող)
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
15:49
Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթը: Քայլերթի մասնակիցները Աջափնյակ վարչական շրջանում մի պահ կանգ առան հանգստանալու նպատակով, այժմ քայլերթը շարունակվում է: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավորած քայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Մալաթիա-Սեբաստիա համայնք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Աջափնյակում հայտարարեց, որ արդեն քայլել են 22 կիլոմետր:
********
14:52
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի մասնակիցներն արդենԴավիթաշեն վարչական շրջանում են: Երթը մեկնարկել էր Նոր Նորք վարչական շրջանից, մասնակիցներն անցել են Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջաններով ու հասել Դավիթաշեն: Քայլերթի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատախսանեց լրագրողների հարցերին: Այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի Աջափնյակ վարչական շրջան:
*******
12:37
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի մասնակիցներն արդեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն 11.5 կիլոմոետր քայլել են: Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ հեղափոխության օրերին քայլելու ռեկորդը եղել է 28 կիլոմետր: Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը սկսվել է Նոր Նորք վարչական շրջանից: Քայլերթի մասնակիցներն արդեն անցել են Ավան վարչական շրջանով և հասել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:
*******
11:44
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթի մասնակիցները հասել են Ավան վարչական շրջան: Նիկոլ Փաշինյանը քայլերթի ընթացքում ողջունում է քաղաքացիներին և ընդգծում, որ կատարել են ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները, իսկ առաջիկա ընտրություններում ժողովրդի մանդատը ստանալու դեպքում պատրաստվումն են շարունակել բարեփոխումները և տնտեսական հեղափոխություն իրականացնել: Քայլերթի ընթացքում քաղաքացիները մոտենում ու նամակներ են փոխանցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարին:
*******
11:00
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ քայլերթեր կնախաձեռնի նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո:Այս մասին նոյեմբերի 24-ին հրավիրած համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին անգամ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ենք քայլերթ իրականացրել: Ժամանակ առ ժամանակ մեզ կտեսնեք այսպիսի քայլերթեր անելիս նաև ընտրություններից հետո»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` իրենք փորձելու են քայլերթի ընթացքում լինել Երևանի բոլոր վարչական շրջաններում:
*******
Նոր Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երթի ընթացքում հավաքվածներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա մեր երթը մի յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք 2018 թ. մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, և, որը պսակվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ: Երկու օրից այդ քաղաքական փուլն ամփոփվում է, և մենք կարող ենք ասել, որ կատարել ենք ձեր առջև ստանձնած պարտավորությունները»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց նոյեմբերի 24-ին համաերևանյան երթ անելու մասին: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ երթը մեկնարկելու է Նոր Նորքիցևանցնելու է Երևանքաղաքիբազմաթիվփողոցներով: