Ազգի և հայրենիքի հզորության գրավականը մեր միասնությունն է. Գարեգին Բ կաթողիկոսը հորդորեց նոր խանդավառությամբ մասնակցել հեռուստամարաթոնին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամեն տարեվերջին անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամիհեռուստամարաթոնն ազգային մեր կյանքի կարևոր մասն է դարձել՝ արտահայտելով Հայաստանն ու Արցախը զորացնելու մեր ժողովրդի զավակների ձգտումն ու նպատակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հեռարձակված ուղերձում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա հիշեցրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորիվ բազմաթիվ ընդգրկուն ծրագրեր են իրականացվել տարբեր ոլորտներում։

«Ազգի և հայրենիքի հզորության գրավականը մեր միասնությունն է։ Միասնաբար կարող ենք մեր երկիրը դարձնել ծաղկուն և հզոր, ժողովրդի կյանքը՝ առաջադեմ և բարեկեցիկ։

Հայրաբար հորդորում ենք, որ նոր խանդավառությամբ մասնակցություն բերեք հեռուստամարաթոնին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությանը մեր մասնակցությունը վկայություն է մեր հայրենիքի բարեշեն կյանքի հանդեպ մեր վստահության ու լավատեսության։ Աղոթում և հայցում ենք, որ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին»,- նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը: Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները: Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում: Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում