Հասարակական

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց «Կոռուպցիան չարիք է» թեմայով բաց դաս

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս-միջոցառում «Կոռուպցիան չարիք է» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարգարյանը, դաս-միջոցառմանը մասնակցեցին ավագ դպրոցի աշակերտները: Նրանց նախապես հանձնարարվել էր գրել շարադրություններ, պատրաստել կոռուպցիա պատկերող նկարներ ու պաստառներ, որոնցում կարտացոլվեր կոռուպցիայի զարգացումը, թողած հետեւանքները եւ այն կանխելու հնարավոր միջոցները:

«Կոռուպցիայի դեմ պայքարը նման է մոլախոտերի ոչնչացման, ուստի պետք է գտնել արմատն ու, հողից դուրս քաշելով, ոչնչացնել, այլապես, եթե կտրենք միայն հողից տեսանելի հատվածը, ապա այն նորից ծիլ կտա: Կոռումպացված երկիրը չի կարող զարգանալ ո՛չ տնտեսապես, ո՛չ քաղաքականության մեջ, ավելին, ազգը կկորցնի իր նկարագիրը եւ ազգային արժեհամակարգը: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ապրենք ազատ, անկախ եւ օրենքի երկիր Հայաստանում»,- գրել է 11-րդ դասարանի աշակերտ Արամ Հակոբյանը:

«Դարեր շարունակ մարդկայինն ու վեհը, խելացին ու արդարամիտը չեն գնահատվել ըստ իրենց արժանիքների, քանի որ տգետն ու խոտանը նյութականի միջոցով բարձրացել են կշեռքի ծանր նժարին: Կոռումպացված մարդը պետք է ընդունի, որ ինքը զուրկ է մարդկային արժանիքներից, այսինքն՝ գումարը նրան տալիս է հնարավորություն, որպեսզի նա կեղծիքի միջոցով դառնա այնպիսին, ինչպիսին իր պատկերացրած «մարդուկն» է: Այդպիսի մարդիկ այսօր տեղ չունեն հասարակության մեջ, որովհետև եկել է մի սերունդ, որը աչքաթող չի անի այս կեղտոտ խաղերը եւ կկանխի կոռուպցիայի շարունակական ընթացքը` արմատախիլ անելով այն»,- գրել է նույն դասարանի աշակերտուհի Աստղիկ Հակոբյանը:

«Կոռուպցիայի մասին իրենց արտահայտած դիպուկ բնորոշումներով ու խելացի մտքերով են հանդես եկել նաեւ Ահարոն Սահակյանը, Ինգա Հարոյանը, Նարե Գրիգորյանը: Շատ կարեւոր է, որ մեր վաղվա չափահաս քաղաքացիները կյանք մտնեն ավելի ազնիվ ձգտումներով, պայքարեն արատավոր երեւույթների դեմ, նվազեցնեն կամ բացառեն կոռուպցիոն դրսեւորումները: Այդ դեպքում, համոզված եմ, մենք կունենանք կյանքի ճիշտ արժեհամակարգ, հպարտ ու արժանապատիվ քաղաքացի, կայուն ու զարգացող երկիր: Այդ են մեզ համոզում մեր աշակերտների գրած տողերը»,- նշեց բաց դասի կազմակերպիչ, Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռիտա Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Մոսկովյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են «ԵՄ Կայուն էներգիայի օրերին» նվիրված միջոցառումները

Հնդկաստանի պաշտպանության նախարարը ԱԷՄԳ-ին կոչ է արել վերահսկողության տակ վերցնել Պակիստանի միջուկային զինանոցը

Գեղարքունիքի մարզում կատարվել է 6058, 1 հեկտար գարնանացան

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի սանը երկու ոսկե մեդալ է նվաճել Վրաստանում կայացած ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում

Արարատ Միրզոյանը Փաշինյանի պատվիրակության կազմում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին

Անկարայում ընթանում է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագծին

Հայաստանն ու Սողոմոնի Կղզիները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել