Գեղարքունիքի մարզում կատարվել է 6058, 1 հեկտար գարնանացան
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններում 2025 թվականի մայիսի 13-ի դրությամբ կատարվել է 6058, 1 հեկտար գարնանացան
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 1971, 5 հեկտար գարնանացան կատարվել է Գավառ, 1901 հեկտար՝ Մարտունի, 1495 հեկտար՝ Մարտունի, 401 հեկտար՝ Սևան, 289,6 հեկտար՝ Ճամբարակ համայնքներում։
Կատարվել է 3485, 5 հեկտար գարու, 1629 հեկտար կարտոֆիլի, 366 հեկտար գարնանացան ցորենի, 231 հեկտար վարսակի, 45 հեկտար հաճարի, 49,5 հեկտար լոբու, 2 հեկտար ոսպի, 42 հեկտար ոլոռի, 165 հեկտար կորնգանի, 43 հեկտար առվույտի ցանք։
10 հազար 294,1 հեկտար էլ զբաղեցնում են աշնանացան ցորենի արտերը, որոնք հաջող են ձմեռել ու կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։
Գարնանացանի ընթացքը դանդաղում է խոնավ ու տեղումնառատ եղանակի պատճառով։ Գարնանացանը կշարունակվի մինչև մայիսի վերջ։