Մարզեր

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 20 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 20 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 13-ից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 20 սանտիմետրով։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկագրից, 2025 թվականի մայիսի 12-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա, որը 22 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա, 20 սանտիմետրով՝ այս տարվա ապրիլի 13-ին գրանցված նիշից։ 

2025 թվականի հունվարի սկզբից մինչ մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 57 միլիոն 172 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում