Մարզեր

Գեղարքունիքի դպրոցականներն առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում արժանացել են 5 դիլոմի և 19 գովասանագրի

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի դպրոցականներն առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում արժանացել են 5 դիլոմի և 19 գովասանագրի

Գեղարքունիքի մարզի դպրոցականները 2024-2025 թվականների ուստարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում արժանացել են 5 դիլոմի և 19 գովասանագրի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մարզից մասնակցել են մարզային փուլի արգելքը հաղթահարած 68 աշակերտ, որոնցից 24-ը վերադարձել են դիպլոմներով ու գովասանագրերով։ «Հայ գրականություն» առարկայից երկրորդ կարգի դիպլոմի է արժանացել Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ջուլիա Բարսեղյանը։ Նույն առարկայից 3-րդ կարգի դիպլոմի է արժանացել Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի  աշակերտ Նարինե Կարապետյանը։ «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաներից 3-րդ կարգի դիպլոմի են արժանացել  Մարտունու ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հասմիկ Ալեքսանյանը, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Աբել Խաչատրյանը և Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Մարի Ներսիսյանը։ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից գովասանագրի են արժանացել  Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Լենա Սարգսյանը և Դավիթ Սուքիասյանը, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մարի Ղզրոյանը, Դդմաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Արմեն Նազարյանը և Անգին Ալեքսանյանը։ 

«Գերմաներեն լեզու» առարկայից գովասանագրի է արժանացել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Վալերի Ավետիսյանը, «Պատմություն» առարկայից՝ Լիճքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Գասպարյանը։ 

«Հայոց լեզու» առարկայից գովասանագրի են արժանացել Ծովագյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ և 10-րդ դասարաանների աշակերտներ Մանե Մինասյանը և Ալվարդ Մովսիսյանը, Մարտունի քաղաքի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անահիտ Գասպարյանը, Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի  աշակերտ Մոնիկա Սամվելյանը, Լիճքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Էլեն Մարտիրոսյանը և Գավառի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմմա Մանուկյանը։ 

«Հայ գրականություն» առարկայից գովասանագրի են արժանացել Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նոնա Հունանյանը, Վարդենիկի կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտ Լիլիա Հովհաննիսյանը, Ակունքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Նարինե Գևորգյանը և Ռոմելյա Ավագյանը։ 

«Ռուսաց լեզու» առարկայից գովասանագրի են արժանացել Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ռուբիկ Ասատրյանը և Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Անուշ Սիմոնյանը։ 

Առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 7126, մարզային փուլին՝ 761 աշակերտ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում