Արարատ Միրզոյանը Փաշինյանի պատվիրակության կազմում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հաջորդ ուղղությունը՝ Տիրանա. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ, գագաթնաժողովը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:
Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Ալբանիա է մեկնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։