Life

Էմմա Սթոունն առաջին անգամ ցանկացել Է մերկ նկարահանվել եւ հաջողություն Է ունեցել

2 րոպեի ընթերցում

Էմմա Սթոունն առաջին անգամ ցանկացել Է մերկ նկարահանվել եւ հաջողություն Է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Էմմա Սթոունը պնդել Է, որ մերկ նկարահանվի Յորգաս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմի տեսարաններից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում:

Խոսքն այն Էպիզոդի մասին Է, որտեղ Սառա Չերչիլը (Ռեյչել Վայս)՝ Աննա թագուհու (Օլիվիա Քոլման) սիրուհին եւ հպատակը, իր սիրեցյալի անկողնում հայտնաբերում Է Աբիգեյլ Մաշեմին (Սթոուն): «Ինձ վրա սրբիչ կար: Եվ երբ մենք սկսեցինք նկարահանել, մի քանի փորձից հետո ես ասացի. «Կարելի՞ Է ես պարզապես մերկ լինեմ: Այդ դեպքում Սառան կկարողանա ինչ-որ բանի նայել, այլ ոչ թե սրբիչին»,-պատմել Է Սթոունը:

Նրա խոսքով՝ Վայսը փորձել Է նրան հետ պահել դրանից, իսկ Լանտիմոսը հարցրել Է՝ նա իրո՞ք ցանկանում Է դա անել: «Ֆավորիտուհին» առաջին ֆիլմն Է դարձել Սթոունի կարիերայում, որտեղ դերասանուհին մերկ Է ներկայացել: Լանտիմոսի կինոնկարը պատմում Է Աննա թագուհու կառավարման ժամանակաշրջանում անդրկուլիսային քաղաքական ինտրիգների եւ պալատական ազնվական օրիորդների հետ միապետի հարաբերությունների մասին:

Ժապավենն «Արծաթե առյուծ» Է նվաճել Վենետիկի կինոփառատոնում: «Ֆավորիտուհին», Time հանդեսի վարկածով, նաեւ տեղ Է գտել 2018 թվականի տասը լավագույն կինոնկարների վարկանիշում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում