Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալող մի շարք մտավորականներ են ոստիկանություն բերման ենթարկվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում նոյեմբերի 16-ին առավոտյան ժամը 6:00-ին բերման են ենթարկվել մի շարք մտավորականներ և դեմոկրատներ, ովքեր հայտնի են իրենց հայանպաստ գործունեությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց պոլսահայ լրագրող, քրոնիկագիր Րաֆֆի Հերմոն Արաքսը:

«Բերման ենթարկվածները հետաքրքրում են հայ ժողովրդին, քանի որ Թուրքիայում հայանպաստ ինչ իրադարձություն որ կատարվում էր` Հայոց ցեղասպանության հետ կապված և այլ հարցերով ժողովներ, ցույցեր, միջոցառումներ և այլն, անպայման իրենց մասնակցությունը նրանք ունենում էին»,- ասաց Րաֆֆի Հերմոն Արաքսը:

Նա տեղեկացրեց, որ բերման են ենթարկվել Ստամբուլի Բողազիչի համալսարանի դասախոս, Եվրոպայի մաթեմատիկոսների ասոցիացիայի նախագահի տեղակալ, մաթեմատիկայի պրոֆեսոր Բեթյուլ Թանբայը, իրավագիտության պրոֆեսոր, մարդու իրավունքների մասնագետ, քրոնիկագիր, բոլոր փոքրամասնությունների իրավունքների պահանջատեր Թուրկութ Թարհանլը, Հայաստանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի աշխատանքներին Թուրքիայի կողմից մասնակցող կոորդինատոր, ֆիլմարտադրող Չիղդեմ Մաթերը և Թուրքիայի փոքրամասնությունների իրավապաշտպան և մի տարուց ավելի բանտում գտնվող Օսման Կավալայի «Անադոլու Կուլդուր» կոչվող ասոցիացիայի 4 աշխատից:

«Օսման Կավալան մեկ տարուց ավելի է բանտարկված է, և մինչև այսօր դատախազը չի հայտնել, թե ինչ հանցանքի համար է նա բանտարկված»,- ասաց Րաֆֆի Հերմոն Արաքսը:

Հայերեն العربية English Français Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին