Ինովացիա

Nokia-ն կոճակավոր նոր հեռախոս է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Nokia-ն կոճակավոր նոր հեռախոս է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը ներկայացրել Է Nokia 106 նոր շարժական կոճակավոր հեռախոսը: Համապատասխան տեսագրությունը նոյեմբերի 14-ին հայտնվել Է արտադրության գծով տնօրեն Յուհո Սարվիկասի Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գեղեցիկ, հուսալի եւ շատ մատչելի Nokia 106-ը կապ Է ապահովում բոլորի համար: Անընդհատ խոսակցության հնարավորություն 24 ժամ, ինչպես նաեւ մի ամբողջ ամիս սպասման ռեժիմով»,- գրել Է Սարվիկասը:

Արտադրողի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ նոր մոդելն ապահովում Է երկու սիմ-քարտի աշխատանք, ունի 1,8-դյույմանոց դիսփլեյ եւ 4 Մբայթ ծավալի հիշողություն: Հեռախոսը թույլ Է տալիս պահպանել մինչեւ 2000 կոնտակտ եւ 500 տեքստային հաղորդագրություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում