Քաղաքականություն

«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

2 րոպեի ընթերցում

«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է արտըահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու և այլ ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին:

«Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, արձանագրելով ընտրական համակարգի փոփոխության հետ կապված կառավարության ծրագրի տապալման փաստը,

ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները,

հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները, հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում անցկացված հարցման արդյունքները՝«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝ առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նպատակ ունենալով նպաստել նոր, խելացի, փորձառու, հայրենասեր, պատասխանատու գործիչների` Աժ-ում ներկայացված լինելուն՝ որոշեցինք,

  1. Համագործակցել այլ կուսակցությունների կողմից առաջադրված անկուսակցական թեկնածուների հետ` նրանց աջակցելու նպատակով
  2. Բանակցել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հետ` արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ
  3. Շարունակել հանդիպումներն ու քննարկումները ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի հետ` արտախորհրդարանական համագործակցության ձևաչափերի շուրջ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում