Սպորտ

Ֆուտբոլի հավաքականը Ջիբրալթարում է և առաջին մարզումն է անցկացրել 

2 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի հավաքականը Ջիբրալթարում է և առաջին մարզումն է անցկացրել 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի խաղից առաջ արդեն Ջիբրալթարում է և առաջին մարզումն է անցկացրել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Ջիբրալթար և հանգրվանել է «Ռոք հոթել» հյուրանոցում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն արդեն միացել են հավաքականին:Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նաև 14-ին, 15-ին:

Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականի նոյեմբերի 13-ի «Վիկտորիա» մարզադաշտում անցկացված թեթև մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները:

«Վիկտորիան» միակ համեմատաբար մեծ մարզադաշտն է Ջիբրալթարում և գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների հետևանքով առաջացող ձայները: Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորությամբ:Մեզ տեղեկացրին, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երևույթ է տեղացիների համար:

Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերևութաբանները խոստանում են անձրև:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Երևանի ժամանակով 23:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում