ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ընտրությունների օրը դիտարկվելիք ընտրատեղամասերը կընտրի պատահականության սկզբունքով 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չկա ընդունված ստանդարտ, թե որքան պետք է տևի ընտրություններից առաջ քաղաքական կուսակցությունների կողմից անցկացվող քարոզարշավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին, պատասխանելով լրագրողի հարցին, թե բավարա՞ր է, արդյոք, 12 օրը քարոզարշավ անցկացնելու համար, ասաց ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը: Նա նշեց, որ տարբեր երկրներում ընտրական գործընթացը տարբեր կերպ է կազմակերպվում: «Մենք տեղյակ ենք, որ պաշտոնական քարոզարշավը Հայաստանում 12 օր է տևելու, բայց կան նաև միջոցառումներ, որոնց իրականացումն արգելված չէ մինչ քարոզարշավի մեկնարկը»,-ասաց նա: Գաչեկի խոսքով` դիտորդական առաքելությունը ընտրատեղամասերն ընտրում է պատահական սկզբունքով:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստանում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Դեկտեմբերի 9-ին դիտորդները դիտարկելու Հայաստանում մեկնարկած ընտրությունների ընտրական տեղամասերի բացումը, քվեարկությունը, քվեաթերթիկների հաշվումն ու արդյունքների ամփոփումը: Նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելու է ընտրությունների հաջորդ օրը: Ընտրական ողջ գործընթացի դիտարկումների վերաբերյալ վերջնական զեկույցը հրապարակվելու է ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց:

Հայերեն English

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ