Life

Imagine Dragons-ը նոր ալբոմ է թողարկել

1 րոպեի ընթերցում

Imagine Dragons-ը նոր ալբոմ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Imagine Dragons խումբը նոյեմբերի 9-ին թողարկել Է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ Origins-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում կոլեկտիվի պաշտոնական կայքում:

«Origins ալբոմն արդեն հասանելի Է ամենուրեք»,-նշված Է հաղորդագրության մեջ: Խումբը տրամադրել Է հղում, որով սկավառակը կարելի Է գտնել Apple Music-ում, Google Play-ում եւ բազմաթիվ այլ ծառայություններում:

Ալբոմում տեղ Է գտել 15 կոմպոզիցիա, ներառյալ ավելի վաղ ներկայացված Natural, Machine եւ Zero երգերը: Վերջին երգը նաեւ «Ռալֆը՝ Համացանցի դեմ» մուլտֆիլմի սաունդթրեքի բաղկացուցիչ մասն Է: Imagine Dragons-ը ամերիկյան ինդի-խումբ Է, որը 2008 թվականին կազմավորվել Է Լաս Վեգասում: 2012 թվականի սեպտեմբերին խումբը թողարկել Է Night Visions դեբյուտային ստուդիական ալբոմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում