Հայաստանն ու Արցախը մասնակցել են Լոնդոնի Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անց է կացվել հեղինակավոր Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը (London World Travel Market)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, յուրաքանչյուր տարի այս միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը հիշյալ ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային գործակալության։ Միջոցառման շրջանակներում հայկական տաղավար են այցելել բազմաթիվ հյուրեր, այլ երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ։

Արցախի ներկայացուցիչները միջոցառմանն իրենց մասնակցությունն ավարտել են նոյեմբերի 6-ին և վերադարձել հայրենիք։ Հայաստանը ներկայացնող ընկերությունները շարունակել են մասնակցել ցուցահանդեսին նաև նոյեմբերի 7-ին։

Արցախի մասնակցության երկու օրերին էլ ադրբեջանական կողմը բողոք է հղել կազմակերպիչներին՝ պահանջելով տաղավարից հեռացնել Արցախ անվանումն ու նյութերը։ Սակայն հայկական կողմը միջոցառման կազմակերպիչների հետ տարված աշխատանքի արդյունքում ապահովել է Արցախ անվան գործածումը և տաղավարում առկա բոլոր նյութերի հասանելիությունը տաղավարի հյուրերին։ Արցախյան կողմը կարողացել է հաջողությամբ ներկայացնել երկրի զբոսաշրջային հնարավորությունները, ինչպես նաև՝ հաստատել գործնական կապեր։

Հայերեն English Français

Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում. Իդրամ և IDBank

Սրբուհի Գալյանը զգուշացնում է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ մոլորեցնող համեմատությունների մասին

Գալյանն անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծով առաջարկվող կարգավորմանը քաղաքացիությունից զրկելու ինստիտուտի վերաբերյալ

Վարչապետը կարևորում է գյուղատնտեսությամբ զբաղվողների  կենսաթոշակային ստաժի հարցի կարգավորումը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ. FT

Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականի ավարտը

Վարազդատ Հարոյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

Մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը

Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը