Երգչուհի Արիանա Գրանդեն տարվա կին է ճանաչվել Billboard հանդեսի վարկածով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն նոյեմբերի 6-ին տարվա կին ճանաչվել Billboard երաժշտական հանդեսի վարկածով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակության կայքում:

«Արիանա Գրանդեն ինքնատիպ աստղ Է, որը չի ցանկանում ենթարկվել ինդուստրիայի որեւԷ որոշակի թրենդի կամ ուղու»,-հանդեսի ընտրությունը մեկնաբանել Է Billboard-ի՝ կոնտենտի գծով փոխնախագահ Ռոս Սքարանոն:

«Նա համարձակ Է, նա ստեղծում Է իր կարիերայի ընթացքում լավագույն երաժշտությունը, եւ նա, անտարակույս, արժանի Է տարվա կնոջ կոչմանը»,-հավելել Է նա:

Ինչպես նշում Է հրատարակությունը, պարգեւի հանձնումը կկայանա Billboard Women in Music 13-րդ ամենամյա արարողությանը, որը դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Նյու Յորքում: Անցյալ տարի այդ կոչմանն արժանացել Է երգչուհի Սելենա Գոմեսը: Գրանդեի երաժշտական կարիերան սկսվել Է 2017 թվականին: 2016 թվականի նոյեմբերին երգչուհին արժանացել Է American Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակին «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում:

Բացի երաժշտությունից, Գրանդեն ակտիվորեն զբաղվում Է հասարակական գործունեությամբ: Այս տարվա սկզբին նա մասնակցել Է «Երթ հանուն մեր կյանքի» ակցիային, որն ուղղված Էր ԱՄՆ-ում հրաձգության եւ զանգվածային սպանությունների հետ կապված միջադեպերի դեմ: Սոցիալական ցանցերում երգչուհին քանիցս հանդես Է եկել գենդերային հավասարության եւ ոստիկանության կամայականություններից աֆրոամերիկացիների պաշտպանության օգտին: 2017 թվականի մայիսի 22-ին «Մանչեսթր-Արենայում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գրանդեն օգնել Է One Love Manchester բարեգործական համերգի կազմակերպմանը, որն ավելի քան 23 մլն դոլար հավաքեց տուժածներին ու նրանց ընտանիքներին օգնելու համար: Billboard-ը ամերիկյան շաբաթահանդես Է երաժշտական ինդուստրիայի մասին: Մասնավորապես, հանդեսը հայտնի Է իր երաժշտական հիթ-շքերթներով եւ լավագույն երգերի չարթերով՝ անկախ ժանրից: Բացի այդ, լավագույն կատարողների Billboard ամենամյա մրցանակը ամենահեղինակավոր պարգեւներից մեկն Է ԱՄՆ-ի երաժշտական ինդուստրիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս