Հասարակական

Գարեգին Բաղրամյանը է KfW բանկի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքը

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանը է KfW բանկի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի էներգետիկայի  բնագավառում  իրականացվող ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 5-ին ընդունել է գերմանական KfW զարգացման բանկի պատվիրակությանը՝ բանկի էներգետիկ դեպարտամենտի ղեկավար Թոմաս Այզենբախի գլխավորությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,քննարկվել են գերմանական KfW զարգացման բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման գծի» և համապատասխան «Հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի» կառուցմանը վերաբերող հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ծրագրի իրականացումը, որը կնպաստի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Անդրադարձ է եղել ծրագրի տեխնիկական խնդիրներին, հնարավորինս կարճ ժամանակահատվածում դրանց օպտիմալ լուծումներ գտնելուն, ինչպես նաև հետագա համագործակցության խորացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում