Life

Երգչուհի Ռիհաննան դատապարտել Է իր երգերի օգտագործումը Թրամփի հանրահավաքներում

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Ռիհաննան դատապարտել Է իր երգերի օգտագործումը Թրամփի հանրահավաքներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Ռիհաննան քննադատաբար Է արտահայտվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանրահավաքների կապակցությամբ՝ դրանցից մեկում իր երգի օգտագործման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ո՛չ ես, ո՛չ իմ մարդիկ այլեւս չենք հայտնվի նմանօրինակ ողբերգական հանրահավաքներում կամ նրա կողքին»,- հայտարարել Է երգչուհին Twitter-ում: Ռիհաննայի ուշադրությունը Թենեսիի նահանգում քաղաքական միջոցառման ժամանակ նրա Don՚t Stop the Music» երգի օգտագործման վրա հրավիրել Է լրագրող Ֆիլիպ Ռաքերը, որն աշխատում Է Washington Post հրատարակությունում, ինչպես նաեւ համագործակցում Է MSNBC եւ NBC հեռուստաալիքների հետ:

Թրամփն ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին մի քանի նահանգներում հանրահավաքներ Է անցկացնում ի պաշտպանություն հանրապետական թեկնածուների: ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին: Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի կեսին: Վերընտրվելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորները, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաեւ 39 նահանգների ու տարածքների նահանգապետները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում