Տիգրան Ավինյանի կարծիքով՝ ՔՊ-ի ցուցակում կլինեն քաղաքական միտք և խոսք գեներացնող մարդիկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում կլինեն մարդիկ, ովքեր կարող են քաղաքական միտք գեներացնել և քաղաքական խոսք ասել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Այս պահի դրությամբ քննարկումները շարունակվում են մեր քաղաքական թիմի ներսում և ցուցակի կազմավորման սկզբունքների վերաբերյալ և արդեն կոնկրետ անձանց վերաբերյալ, և ես կարծում եմ, բավականին լայն սպեկտր է ներկայացված լինելու»,-նշեց նա:
Ավինյանը համոզմունք հայտնեց, որ այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ամենաարդար ձևով կարտացոլվի ցուցակում: