Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում առկա համագործակցությանը, պատրաստակամություն հայտնել կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ևս երկու երկրների միջև զարգացնելու և ընդլայնելու գործակցության ուղղությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պավել Չեպլակն ընդգծել է, որ համագործակցության արդյունքում վերջին տարիներին ավելացել է Հայաստանից դեպի Լեհաստան ավիաչվերթների քանակը։ Եթե 2015թ. ամառային սեզոնին եղել է շաբաթական 3 թռիչք, 2017 և 2018 թթ. կրկնապատկվել է՝ հասնելով 6-ի։

Դեսպանը նաև հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում գործնական քայլեր կանի նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հայերեն English

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ