Life

Երգիչ Գրիգոր Խաչատրյանը և կիթառահար Սարգիս Սյունին ներկայացրել են իրենց առաջին տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Երգիչ Գրիգոր Խաչատրյանը և կիթառահար Սարգիս Սյունին ներկայացրել են իրենց առաջին տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական հանրահայտ «Garganta Con Arena» (Ավազը կոկորդում) ստեղծագործությունը նոր շունչ է ստացել երաժշտասերներին քաջածանոթ Vida de Cuba project-ի մեներգիչ Գրիգոր Խաչատրյանի և կիթառահար Սարգիս Ստեփանյանի (Սյունի) մեկնաբանությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգի հիման վրա նկարահանված հոլովակի մտահաղացման հեղինակը և օպերատորը Վարդան Գալստյանն է:

«Երգի գործիքավորումն իրականացրել ենք Սարգիս Սյունու հետ` փորձելով նորովի մատուցել «Ավազը կոկորդում» ստեղծագործությունը: Ինչպես արգենտինական շատ այլ գործեր, այնպես էլ «Garganta Con Arena»-ն սիրո մասին է: Երգը բավականին տխուր է: Դա է պատճառը, որ տեսահոլովակը սև ու սպիտակ է»,-ասաց Գրիգոր Խաչատրյանը:

Նա նշեց, որ հնարավոր են նաև հետագա համագործակցություններ: «Գուցե մեր սեփական երգով հանդես գանք»,-եզրափակեց Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում