Գարեգին Բաղրամյանը աշխատանքային այցով եղել է Հայկական ատոմային էլեկտրակայանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ:

Քննարկման ընթացքում նախարարի պաշտոնակատարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, հորդորել է լինել հետևողական, որպեսզի ատոմակայանի արդիականացման ու վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ կերպով և սահմանված ժամանակացույցին համապատասխան, անդրադարձել է աշխատակազմի օպտիմալացմանը վերաբերող հարցերին:

Հանդիպման ընթացքում ՀԱԷԿ-ի աշխատակիցներն իրենց հուզող հարցերն են ուղղել Գարեգին Բաղրամյանին, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ պլանային վերանորոգման աշխատանքներից հետո օգոստոսի 1-ին

2-րդ էներգաբլոկի 4-րդ տուրբագեներատորը միացել է ՀՀ էներգահամակարգին: 4-րդ տուրբագեներատորի գործարկումն իրականացվել է տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան: 3-րդ տուրբոագրեգատի արդիականացման աշխատանքները շարունակվում են, այն կգործարկվի և կմիացվի ՀՀ էներգահամակարգին, արդյունքում առավելագույն հզորությունը առանց վառելիքի ծախս ավելացնելու կաճի մինչև 400 ՄՎտ՝ ներկայիս 380 ՄՎտ-ի փոխարեն:

Հայերեն

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը