Հասարակական

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրաժարվել է քաղաքապետի խորհրդական դառնալու Հայկ Մարությանի առաջարկից

1 րոպեի ընթերցում

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրաժարվել է քաղաքապետի խորհրդական դառնալու Հայկ Մարությանի առաջարկից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկել է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին իր խորհրդականի պաշտոնը, ինչից Նիկոյանը հրաժարվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մարությանն ասաց, որ նման առաջարկ կանի նաև Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին, և եթե վերջինս ընդունի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, ինքը շատ ուրախ կլինի:

«Ես շատ կարևորում եմ Վահե Նիկոյանի և Կամո Արեյանի պրոֆեսիոնալիզմը և կարծում եմ, որ նրանք պատրաստակամ են մեզ օգնել խորհուրդներով»,-նշեց նա:

Հայկ Մարությանը հայտարարեց քաղաքապետարանի աշխատանքներն օպտիմալացնելու մասին՝ ընդգծելով, որ այս մեխանիզմներն ազդելու է նաև հաստիքացուցակի վրա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում